Սիրիայում համատեղ ուժերով ցամաքային գործողություն իրականացնելու հարցը Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի օրակարգում չէ՝ Անկարայում մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Բաղդադը Թեհրանին է հանձնել 68 իրանցի զինծառայողների աճյունները, որ զոհվել են իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ (1980-1988)։
Երբ Ռուսաստանը 2015-ի սեպտեմբերին զորքեր ուղարկեց Սիրիա, ակնհայտ նպատակը նախագահ Բաշար Ասադի ռեժիմին աջակցելն էր ընդդեմ հակադիր ուժերի՝ ներառյալ ԴԱԻՇ-ի։
ԻՊ-ի ճամբարներում ռազմական փորձ ձեռք բերելուց հետո, Եվրամիության 3000-5000 քաղաքացիներ վերադարձել են Եվրոպա և լուրջ վտանգ են ներկայացնում՝ ասել է ԵՄ ոստիկանական մարմնի` Եվրոպոլի, տնօրեն Ռոբ ՈՒեյնռայթը Neue Osnabrücker Zeitung-ին տված հարցազրույցում:
Սիրիայի հիմնական ընդդիմությանը միավորող Բարձրագույն բանակցությունների կոմիտեն պատրաստ հրադադար կնքել, եթե իշխող ռեժիմը դադարեցնի ապստամբների վերահսկողության տակ գտնվող քաղաքների շրջափակումը։
Նախագահ Օբամայի և Սիրիայում նրա նախորդ սխալների վերաբերյալ հնչող մեղադրանքները, գուցե, հաճույք են պատճառում ոմանց, գուցե նաև վաստակած են, բայց դա շատ հեռու է քաղաքականությունից:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հավանական է համարում Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատերազմը Սիրիայում տիրող իրադրության պատճառով և կոչ արել բոլոր ջանքերը ներդնել՝ կոնֆլիկտի սրումից խուսափելու համար՝ փոխանցում է RFI-ին:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...